Ադրբեջանին այժմ թշնամական հռետորությունն առավել բնորոշ է, քան Հայաստանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարել է (IWPR) Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական մասնաճյուղի տնօրեն Շահին Ռզաևը: Նշենք, որ վերջինս քննարկմանը միացել էր Թբիլիսիից:

Ռզաևի կարծիքով՝ ամենն ունի իր բացատրությունն ու նշանակությունը: Ինչպես նա նշել է իր խոսքում, «Հայաստանի կարծիքով պատերազմն ավարտվել է, 1994թ. համաձայնություն է ստորագրվել, և այժմ եկեք բարեկամաբար ապրենք և զարգացնենք բարիդրացիական հարաբերություններ: Իսկ Ադրբեջանում հտնում են, որ քանի դեռ տարածքները ազատագրված չէն, պատերազմը դեռ չի ավարտվել: Երբ այդ ուղղությամբ գոնե ինչ-որ քայլ կատարվի, հավանաբար, թշնամական հռետորությունը կթուլանա»:

Ռզաևը նաև հավելել է, որ Ադրբեջանում վերջին շրջանում այդ հռետորությունը էլ ավելի է ուժեղացել: