Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանձնարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամներին երկրում ստեղծել սադրիչ գործողություններ,- այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն իր՝ «Ալիա» թերթին տված հարցազրույցում,- գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախարարն ասել է, որ իր ունեցած տվյալներով վերջերս կատարված հանդիպումների ժամանակ Կիևում և Թուրքիայում Սահակաշվիլին տվել է նրանց մի քանի հանձնարարություններ՝ երկրում ստեղծելու քաոսային մթնոլորտ և անարխիա: «Նա առաջարկել է ստեղծել 500 հոգուց բաղկացած մի խումբ որոնք ոստիկանության հետ կստեղծեն խառնաշփոթ վիճակներ, կստեղծեն ագրեսիա»

Նախարարն ասել է, որ չի բացառվում այս ամենն անելով նախկին նախագահը ցանկանում է հափշտակել երկրի պետական հարստությունը: Այս մասին արդեն համապատասխան քայլեր են ձեռնարկվում և կատարվում է նախաքննություն: