Վերջերս Ադրբեջանում տարածվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների ինտիմ և նեղ անձնական լուսանկարներ և տեսանյութեր: Այս անգամ հրապարակվել է ԱՄՆ քաղաքացի ընդդիմադիր Սաիդ Նուրիի մասնակցությամբ տեսանյութ, որը գրեթե մի տարի է չի կարողանում դուրս գալ երկրից:  

Երկրից դուրս չգալու հանգամանքը կապված է նրա հետ, որ Նուրին որպես վկա է անցնում մի քրեական գործով: ԱՄՆ դեսպանատունը արդեն իսկ պահանջել է որոշակի հստակություն մտցնել Նուրիի հետ կապված հարցում: 

Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ այս տեսանյութն մեծ տարածում է ստացել համացանցում: Հայտնի է նաև, որ Նուրին դեռևս 2005թ.-ից ցանկանում էր «գունավոր հեղափոխություն» անցկացնել Ադրբեջանում: