Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասան, կոմպոզիտոր և բանաստեղծ Շառլ Ազնավուրը, ով շաբաթ ելույթ պետք է ունենա Լոս Անջելեսի Greek Theater համերգասրահում, հարցազրույց է տվել The Hollywood Reporter-ին:

«Ես կարող եմ ակտիվ լինել դիվանագիտության մեջ, օրինակ՝ մենք 12.000 մարդ ենք Սիրիայից բերել Հայաստան: Մենք պետք է նրանց դուրս հանենք երկրից, որովհետև նրանք կսպանվեն քրիստոնյա լինելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է նաև եզդիներին ու քրդերի:

«Ես ինքնուրույն եմ աշխատում և հետո նոր եմ ասում մարդկանց, թե ինչ եմ արել: Ես չեմ հարցնում նախագահին՝ ինչ պետք է անեմ: Մտածում եմ՝ դա չափազանց բարդ կլիներ: Օրինակ՝ առաջիկայում հանդիպում ունեմ Թուրքիայի դեսպանի հետ: Ես չեմ ցանկանում ասել այդ մասին գնալուց առաջ, որովհետև նրանք կասեն՝ «Մի՛ արա դա», «Մի՛ գնա այնտեղ», իսկ ես ուզում եմ ազատ մարդ լինել: Խնդիրները ոչ միայն թուրքերի հետ են, որոնք չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ նաև որոշ հայերի հետ, որոնք չեն ուզում, որ ես բարեկամական լինեմ թուրքերի հետ: Ես ոչինչ չունեմ նրանց դեմ, որովհետև նրանք չեն արել ցեղասպանությունը, այլ նրանց պապերը»,- նկատել է Ազնավուրը:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: