Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Վրաստան այցի մասին իր ցանկությունն է հայտնել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, Վատիկանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ սեպտեմբերի 15-ին ունեցած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն: 

Հանդիպման ժամանակ քննարկվել են Վատիկանի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացման՝ հատկապես մշակույթի և կրթության ոլորտում:

Ըստ Ղարիբաշվիլիի Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնյա աշխարհում, և վրացիները շատ ուրախ կլինեն երկրում հյուրընկալել Հռոմի պապին: Արքեպիսկոպոս Մամբերտին այսօր հանդիպել է նաև նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ: