Վրացի կալանավոր Կուկուրի Սալբիշվիլին, ում անունը նախկինում արդեն գրանցվել է Ասիայի Ռեկորդների գրքում, համաշխարհային երկու ռեկորդ է սահմանել, փոխանցում է Новости-Грузия-ն:

Սալբիշվիլին սեպտեմբերի 17-ին 25 հրում վարժություն է արել մեկ մատի վրա և 42 հրում՝ յոգայի «Բակասանա» դիրքում։ Առաջինի դեպքում կալանավորը լավացրել է իր նախկին ռեկորդը, նախորդ տարի նա արել էր 17 հրում։ Այդ ձեռքբերումը գրանցվել է Ասիայի Ռեկորդների գրքում։

2013-ին Սալբիշվիլին կրկին ռեկորդ էր սահմանել, երբ ընդամենը մեկ րոպեում 49 հրում վարժություն էր կատարել 2 մատի վրա։