Հաշվետու տարվա ընթացքում «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ ընդհանուր թվով գրանցվել է 935 մահացության դեպք: Նշենք, որ մահացության դեպքերի քանակով «Էրեբունի» բժշկական կենտրոնը զիջում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ամբողջ հանրապետության մակարդակով: 

Ըստ YerevanNews.am-ի տվյալների՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացությունների թվի գերակշռող մասը գրանցվել է մեծահասակների վերակենդանացման բաժանմունքում՝ թվով 746 մարդ: Սրտաբանական բաժանմունքում մահացել է 166 մարդ, իսկ մյուս բաժանմունքերի դեպքում թվերը անհամեմատ փոքր են:

Ներկայացնենք մահացության դեպքերն ըստ բաժանմունքների. 

  • աղեստամոքսային մեծահասակ-3 դեպք, 
  • ներզատաբան. մեծահասակ-1 դեպք, 
  • երիկամաբան. մեծահասակ-4 դեպք, 
  • վիրաբուժակ. մեծահասակ-7 դեպք,
  • սրտային վիրաբուժ.-2 դեպք, 
  • նյարդավիրաբ. մեծահասակ-1 դեպք, 
  • օրթոպեդիկ մեծահասակ-1 դեպք, 
  • քիթ-կոկորդ-ականջ մեծահասակ-1 դեպք,
  • նյարդաբանակ. մեծահասակ-3 դեպք: