Մի քանի օր առաջ Քեսաբի մոտակայքում գտնվող Լեղի ջուր անվանմամբ անցակետը հրթիռակոծվել է, իսկ դեկտեմբերի 23-ին նույնանման վտանգ է սպառնացել նաև Քեսաբին: Կա վտանգ, որ իրավիճակը դարձյալ կապակայունանա՝ չնայած այն հանգամանքին, որ բնակիչներն արդեն վերադարձել են իրենց տներն ու վերանորոգել եկեղեցիներն և դպրոցները: 

Ինչպես հաղորդում է yerakouyn.com կայքը՝ բնակիչների մեծ մասը արդեն իսկ լքել է քաղաքը՝ ապաստանելով Լաթաքիայում: Հեռացածները հիմնականում կանայք և աղջիկներ են: Հաղորդվում է նաև, որ սահմանի մոտ նկատվում են զինված ապստամբների խմբեր: