Թուրքիայի Քոնիա նահանգի քրեական դատարանը 16-ամյա ուսանողին կալանելու որոշում է կայացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, գրում է РИА Новости-ն։

Ուսանողը հայտարարություն է արել մամուլի համար ժողովրդավարական տրամադրված մի խումբ երիտասարդների անունից՝ 1930-ին իսլամիստների կողմից սպանված թուրք սպայի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Հայտարարության մեջ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներ են հնչում թուրքական ղեկավարության հասցեին։ Ուսանողը ձերբակալվել էր:
Ուսանողը չի ընդունում իր մեղքը՝ հայտարարելով, որ չի ցանկացել վիրավորել ոչ մեկի և որևէ խմբավորման անդամ չէ։

«Իմ պաշտպանյալն ասել է այն, ինչ մարդիկ ազատ քննարկում են Facebook և Twitter սոցկայքերում։ Եթե 16-ամյա պատանուն ձերբակալում են նախագահին վիրավորելու համար, նշանակում է, որ մի բան այն չէ այս երկրում»,- նշել է ուսանողի փաստաբան Բարըշ Իսփիրը։