Յոզգաթ նահանգի Բուրունքշլա գյուղի բնակիչներն առանձնանցել են մյուս թուրքերից ու կամավոր կերպով խնամում են նախկինում այս վայրերում բնակված հայերի գերեզամանոցները. գրում է թուրքական «Հուրիյեթ» թերթը:

Բուրունքշլայի գյուղապետ Նեջաթի Յալչին հրատարակչությանը պատմել է, որ իր պապերը գյուղում հասատվել են 1924-ին՝ գաղթելով Հունաստանից, ու համերաշխ կերպով ապրել են այս վայրերում հայերի հետ մինչ 1966թ.: Վերջինս նաև պատմել է, որ ամեն տարի 60-70 հայեր գյուղ են այցելում ու գնում գերեզմանոց, որը մաքրվում ու պահպանվում է գյուղացի կամավորների կողմից, ովքեր լավ հուշեր ունեն այս գյուղում նախկինում բնակություն հաստատած հայերի մասին: