Վերջին 90 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի կառավարությունը հաստատել է երկրում նոր եկեղեցու կառուցման նախագիծը: Եկեղեցին կկառուցվի սիրիական քրիստոնեական համայնքի համար, Ստամբուլի արևմտյան արվարձաններում:

Ինչպես գրում է «Daily Sabah» թերթը՝ Թուրքիայի հանրապետության կազմավորումից ի վեր, 1923թ.-ից, երկրում ոչ ոք նոր եկեղեցի կառուցելու իրավունք չուներ: Սակայն արդեն իսկ գոյություն ունեցող եկեղեցիների վրա թույլատրվում էր իրականացնել վերանորոգման աշխատանքներ: 

Նոր եկեղեցու կառուցումը կարժենա 980 հազ. դոլար և այս միջոցները կտրամադրի հենց սիրիական համայնքը: Թուրքիայի իշխանությունները թույլատրել են եկեղեցին կառուցելու համար վարձակալել կաթոլիկական գերեզմանոցի մի որոշակի տարածք: