Վրաստանի Լենտեխի շրջանում ձնահոսքը ծածկել է երկու միկրոավտոբուս: Բարեբախտաբար ուղևորները չեն տուժել:

Այժմ փրկրարաները փորձում են ձյան գերությունից ազատել մարդկանց, գրում է «Грузия-online»: Ինչպես նշվում է՝ երկու օր շարունակ տեղացած տեղումների պատճառով ձյան ծածկույթի բարձրությունը Սվանեթիում կազմել է 2 մետր: Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ շարունակում է պայաքարել երկրի շրջաններում տարերքի հետևանքների դեմ: