2015 թվականին, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Թուրքիայի մշակույթի նախարարությունը մտադիր է կյանքի կոչել «Մշակութային քաղաքականություն» նախագիծը, տեղեկացնում է թուրքական  պարբերականներից մեկը:

Վերակառուցվելու են հայերի համար հոգևոր մեծ արժեք ունեցող կառույցներ ինչպես նաև նախագծի շրջանակներում թուրք և հայ երիտասարդների միջև ավելացվելու է «փոխադարձ տեղեկացվածության» մակարդակը, ինչպես նաև:

Նախարարությունը մտադիր է «մոտեցնել 1915թ.-ի դեպքերի առնչությամբ միակողմանի մոտեցում ունեցող երիտասարդներին» և իրականություն դարձնել միմյանց նկատմամբ հարգանք սերմանող փոխադարձ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված նախագիծը:

Նախագծի հիմքում դրվելու է նաև հայերի համար կարևոր նշանակություն ունեցող Անի քաղաքի և այլ մշակութային ու հոգևոր կոթողների վերակառուցումը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հովանու ներքո իրականացվելիք ծրագրի կյանքի կոչման համար ստեղծված քարտուղարության կազմում ներառվելու են դիվանագետներ, գիտնականներ, պատմաբաններ, մշակութային գործիչներ:

Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքը չի հերքել, որ իրենց նպատակն աշխարհին 1915թ.-ի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելն է: Նախարարը չի բացառել, որ մշակութային միջոցառումների մասնակից սփյուռքահայ երիտասարդների համար հնարավոր է կենտրոն հիմնադրվի: