Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ընդգծելով՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում հաջող համագործակցության կայացումը:

Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցի կարևորությունը:

Կողմերը նշել են, որ ադրբեջանա-թուրքական կապերը լավ են ազդում տարածաշրջանային համագործակցության վրա: