Ռուսաստանի և Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար հանրապետությունների զինված կողմնակիցների համար հասել է գործողությունների համար կրիտիկական պահը: Կողմերը պետք է հետևեն Մինսկի համաձայնության կանոններին: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ Պուտինի հետ հանդիպման հաջորդ օրը:

ՆԱՏՕ գագաթնաժողովի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի բացման ժամանակ, Քերրին ասել է նաև, որ Ամերիկայի իշխանությունները չեն ձգտում պատժամիջոցների կիրառման երկարաձգմանը, սակայն դրանք անհրաժեշտ են, որպեսզի «փորձ կատարվի Ուկրաինայում խաղաղություն և անվտանգ մթնոլոր ապահովելու»: 

Նշենք նաև, որ Քերրին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը անվանել է «անկեղծ»: