Երևանում սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ 39-ամյա Արման Էդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայրում հավաքվածները դժգոհել են, որ նշված հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, քանի որ չկան վերգետնյա անցումներ։

Կայքի տեղեկություններով` Արման Էդոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում որպես Առևտրի վարչության պետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում