«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյանինչո՞վ Եք զբաղվումհիմա։

- Հիմա ամեն առավոտ, կենդանիներ ունեմ, թռչուններ ունեմ, իրենց հետ եմ՝ տանը։

Իսկ քաղաքականությամբ չե՞ք զբաղվում։

- Չէ, ինչքան հեռու՝ էնքան հանգիստ։

Ըստ Երևույթինմի փոքր էլ գործարարությամբ եք զբաղվում։

- Չէ, ոչ մի գործարարությամբ։ Միայն միջոցառումներ կլինի, Կոնգրեսի հետ կապված կլինի կամ մեր կամավորական զինվորների, կմասնակցեմ։

Ինչ-որ առողջական խնդիրներ ունե՞ք։

- Դե հիմա, դրա հետ կապված է, գնացի բուժման, երկար ժամանակ, մի հինգ-վեց ամիս, հիմա էլ վերականգնվում եմ։

-   Իսկ ինչպե՞ս Եք գնահատում ՀԱԿ կուսակցության ստեղծումըկհամագործակցե՞ք,թե ոչ իրենց հետ։

- Ես միշտ էլ իրանց հետ համագործակցել եմ, ինձ համար հպարտություն ա Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելը, որովհետև նա իր պատմությունը կերտել է 89 թվականից ի վեր, Ղարաբաղն իր շնորհիվ է ազատագրվել, ինքն է եղել ընդհանուր հրամանատարը, իր ճիշտ քաղաքականության արդյունքում մենք կարողացանք այսօր Ղարաբաղն ազատագրել։

Չե՞ք փոշմանելոր 2008-ին կանգնել եք շարժման կողքին և հիմա այլևսիշխանության մեջ չեք։

-  Ես որ զոհվեի էլ 2008-ին, ինձ համար հպարտություն կլիներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին զոհվելը հպարտություն է։ Ես կայի 89 թվականից, 94-ին վիրավորվել եմ, Աստված կամեցել է, որ ես ողջ մնամ, դա իր շնորհիվ է, որ այս ամբողջ հաղթանակները տարանք, իր ճիշտ քաղաքականության շնորհիվ է, որ քիչ զոհերով եղավ։ Անհնարին է որևէ գործողություն կատարվեր առանց իր իմացության։ Մեկ-մեկ մարդիկ հելնում, ասում են՝ ինքը տեղյակ չի եղել Շուշիի գրավելուց։ Ես 94 թվականին, որ վիրավորվեցի, եկա, ինձ ասացին, որ պետք ա ասեմ՝ ես Գորիսում եմ վիրավորվել, Ղարաբաղում չեմ եղել։ Էն ժամանակ դա էր, բայց չի կարա մարդն ինքնագլուխ որոշել:

Իսկ ինչո՞ւ են այդ դեպքում անընդհատ ասումօրինակ՝ Կոմանդոսը հաճախ էասումկրկնումոր Շուշիի ազատագրումից Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր:

- Կոմանդոսը մի երկու ամիս էլ էթա էն կողմ, ասի՝ 92 թվականից Մարտակերտի օպերացիան ով էր կազմակերպել։ Մոռանում է, որ նա հանրապետության նախագահն էր (էդ ժամանակ Դալիբալթայանն էր կենտրոնացնում), մոռացել է, որ Սամվել Բաբայան գոյություն ունի, ինքն ա եղել օդից իջած արծիվ։ Նա ուղղակի խոսում է, որովհետև էսօրվա իրավիճակին պետք է։

Իսկ չե՞ք փոշմանելոր հիմա հանրապետական պատգամավորների հետ Դուք էլԱժ-ում չեք:

- Ես չեմ փոշմանել, բայց հանրապետական պատգամավորներից շատերին եմ հարգում, ինձ հարազատ մարդիկ կան, շատ ընկերներ ունեմ, մինչև էսօր էլ իրենց հետ հարաբերություններ կան, ու ես չեմ նայում, որ սենց ա, պետք ա կապեր խզել, չէ, տենց բան չկա։ Ես որպես կամավորական զինվոր եմ, ես իրավունք չունեմ նման բաների։

Մի քանի համապետական ընտրություններ տեղի ունեցան Մարտի մեկից հետո,ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը։

- Ես ուշադիր չեմ եղել, դե պարզ է արդեն՝ Հայաստանի իրավիճակում կարելի է արդեն գնահատական տալ։ Վիճակից ելնելով՝ Հանրապետական կուսակցության աշխատանքներին գնահատական տալ։

Այսօրիհարկե՝ ոչ 2008-ի հզորությամբբայց հետընտրական շարժում է ձևավորելՐաֆֆի Հովհաննիսյանը։ Ինչպե՞ս Եք գնահատում այդ շարժումըկկարողանա՞հաջողություններ ունենալ:

- Այստեղ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է, այլ ժողովրդի բողոքն է. այս արտագաղթը, այս իրավիճակը… Մարդիկ իրավիճակից ելնելու համար են դա անում։ Կամավորական զինվորը որ գնա պատերազմ, հետո գնա լագերներում ընտանիքը պահի։

Ինչպե՞ս եք գնահատում հիմա Հայաստանի անվտանգության վիճակը,  քանի  որ պատերազմի մասնակից եք։

-  Դե, ես երկար ժամանակ տեղյակ չեմ, բայց երբ Սերժ Սարգսյանի հետ շփվել եմ, գիտեմ, որ ինքը սահմաններն ամուր է պահում։ Կարող է մարդիկ տուժեն տարբեր պատճառներով, բայց հաստատ համոզված եմ, որ ինքը կանի։

- 2008-ից հետո շփում չե՞ք ունեցել իշխանությունների հետ։

-  Չէ, չեմ ունեցել, բայց այն ժամանակ, որ ես նրա հետ շփվել եմ, ես հաստատ համոզված եմ՝ ինքը անում էր, մեծ գործեր էր անում էն ժամանակ:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում նրա նախագահությունը:

- Իր գնահատականը ժողովուրդը տվեց:

Այսինքն՝ նկատի ունեք այնոր ինքը նորի՞ց ընտրվեց նախագահ:

-  էն, որ ամբողջ ժողովուրդն իր դեմ ելավ, էտի 99 տոկոս իրա շրջապատի պատճառով էր, ոչ իր։ Այս ընտրությունները նկատի ունեմ։ Շրջապատը, ԱԺ-ից բռնացրած, երևաց, թե ովքեր են, թալանչիների թիմ։ Մարդու հարազատ ախպերը իրան ձեն չտա…

Այսինքն՝ թիմից ո՞վՍամվել Ալեքսանյանն էրմարզպետնե՞րքաղաքապետե՞ր:

- Սամվել Ալեքսանյանը տաղանդավոր բիզնեսմեն է, համենայնդեպս, ամբողջ թիմի հետ էր կապված խնդիրը:

Այդ դեպքում ինչո՞ւ էր իրեն շրջապատել այդ թիմովկարող էրչէ՞լավ թիմ ընտրել:

- Հնուց ա դրած, տենց չի կարա փոխի, հիմքը շուտվանից ա դրած։ ժամանակ է պահանջում։

Ի՞նչ պետք է անել փոփոխությունների համար։

- Դե, ինքը կանի, ես համոզված եմ, ընթացքում կանի։ Էս ընտրությունը հերիք ա, իրան դաս էլավ։

Համոզվա՞ծ եք։

- Հա:

Ի՞նչ կանի:

-  Դե, կամաց-կամաց կմաքրի, սաղին իրանց տեղը կդնի: