Երևանի Ավագանու ընտրություների քարոզարշավի շրջանակներում, երբ Երևանի գործող քաղաքապետն այցելեց Կենտրոն վարչական շրջան,  այնտեղ էր նաև ՀՀԿ-ական  ԱԺ պարգամավոր Գարեգին Նուշիկյանը, ով YerevanNews.am-ի խնդրանքով պատասխանեց մի քանի հարցերի:

 -Պարոն Նուշիկյան սա Ձեր ընտրատարածքն է, Դուք մեծամասնականով այստեղից եք ընտրվել: Ի՞նչ խնդիրներ են Ձեր միջոցով բարձրացնում բնակիչները, որն էլ Դուք ԱԺ-ում  եք բարձրացնում:

-Ուրեմն ինչ խնդիրներ, որ կարող են լինել, այդ բոլոր խնդիրներն էլ բարձրացվում են: Դրանք շքամուտքերի վերանորոգումներն են, դրանք տանիքների նորոգման հարցն է... բազմաթիվ են այդ խնդիրները: Ինչքան մարդը կարող է պատկերացնել, թե ինչ հարցեր կարող են լինել բոլոր հարցերը բնակիչները բարձրացնում են: Դպրոցների վերանորոգումն է,  մանկապարտեզների, մշակութային կառույցների ջեռուցման հարցը, դրանք բոլորը փառք Աստծո լուծվեց: Դպրոցների վիճակն է բավականին... անելիքներ կան այդ հարցում: Համատեղ ուժերով  դպրոց վերանորոգեցինք: Հիմա Նորք ­Մարաշում մանկապարտեզներ են վերանորոգվում: Դրանք ամենօրյա աշխատանքներ են, որի ծավալն այնքան մեծ է և դրա համար ժամանակ է պետք: Այդ ամեն ինչը տեսանելի է

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում: