Դեռևս վերջերս «Նոր Նորք վերելակ» ընկերությունն անհիմն կերպով բարձրացրել է վերելակների սպասարկման վճարները, ինչի համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց ընկերությանը տալ խիստ նախազգուշացում: Որոշմամբ սահմանվեց նաև մեկշաբաթյա ժամկետում ավարտել բոլոր պայմանագրերի վերանայումը՝ սակագները նվազեցնելով չհիմնավորված բարձրացման չափով::

Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքով դիմել էին Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ իրենց համայնքում մոտ 35 տոկոսով բարձրացվել են վերելակների սպասարկման վճարները: Նշված խնդրի ուսումնասիրության նպատակով, Հանձնաժողովը դիմել է «Նոր Նորք վերելակ» ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ և փաստաթղթային հիմնավորումներ` վերոնշյալ խնդրի հետ կապված:

Ընկերությունը գրավոր կերպով Հանձնաժողովին տեղեկացրել է, որ վճարների բարձրացումը պայմանավորված է որոշակի ծախսերի և հարկերի բարձրացմամբ: Տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ սպասարկման վճարի 35 տոկոս բարձրացումը անհիմն է:

Նախ սկսենք այնտեղից, թե, ինչ վիճակում է մեր վերելակային տնտեսությունը։

Այս ոլորտը կարգավորվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով:

Այն սահմանում է, որ «շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ»: Իսկ տեխնիկական անվտանգության քաղաքականությունն իրականացնող պետական կառույցն արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ)։

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն է:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից տեղեկացրին, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ գրանցված է 5982 վերելակ, որոնցից այս պահի դրությամբ փորձաքննություն են անցել 2140-ը, 73-ը ստացել են բացասական եզրակացություն:

Վերելակների թվով առաջատարը Երևանն է. այստեղ 4900 գրանցված վերելակ կա, որոնցից այս տարի փորձաքննություն են անցել 1783-ը, 63-ը ստացել են բացասական եզրակացություն: Շուրջ հազար վերելակների փորձաքննությունն էլ դեռ ընթացքի մեջ է: Իսկ վերելակների ու բացասական եզրակացություն ստացած վերելակների առումով առաջատարը Սյունիքի մարզն է. այստեղ գրանցված 47 վերելակներից փորձաքննություն են անցել 34-ը, 10-ին բացասական եզրակացություն է տրվել:

Ո՞րտեղ են պատասխանատուները, երբ նույն անսարքության պատճառով վտանգվում են մարդկային կյանքեր»։

Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ YN.am- ին (Երևան Նյուզը)-ին դիմել են խնդրանքով, որ կան վերելակներ, որոնք բավականին վտանգավոր են և անապահով վիճակում։ Նշենք նաև, որ նույն Նոր Նորքի բնակիչներից մեկն էլ անդրադառնալով խարխլված վերելակներին՝ ասաց. «Էտ էլ չդառնա աղբի պատմությունը, փողը վերցնելուս լավ պարտաճանաչ են, բայց սպառողի մասին չեն մտածում։Դե, փորձիր ու փողը մի տուր կամ ուշացրա, դատարանից թուղթ կուղարկեն ետևիցդ, բա  հիմա ո՞ւր են էտ դատավորներն ու ղեկավարները»։