Աջափնյակի 16 թաղամասի 24 շենքի վերելակը պոկվել և ընկել է, վերելակում եղել է 4 անձ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրորդ հարկ հասնելով՝ պարանը պոկվել է, և վերելակը ցած է ընկել: Օգնության ձայներ լսելով՝ շենքի բնակիչները զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն և շտապօգնություն:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ադրադարձել է տեղի ունեցած միջադեպին. «Աջափնյակում՝ 16 թաղամասում բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը երկրորդ հարկից սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»։