Ամբողջ հանրապետությունով մեկ արդեն մեկնարկել են ամանորյա միջոցառումները, տարեվերջյան եռուզեռից անմասն չէ նաև Արմավիրի մարզի Մերձավան համայնքը: Ճիշտ է, համայնքը մոտ է մայրաքաղաքին, սակայն գյուղում ունենալ սեփական բարեկարգ այգի ու կազմակերպել նմանատիպ միջոցառում, արդեն իսկ մեծ ձեռքբերում է, իսկ այդ ուրախությունն իր համագյուղացիներին պարգևել էր Գագիկ Ախտոյանը, ով մեկ անգամ չէ, որ, հնարավորության սահմաններում սոցիալական բազում նախաձեռնություններով մշտապես կանգնած է իր գյուղացու կողքին: Տոնական տրամադրություն, որ արդեն օրեր շարունակ տիրում է գյուղում:

Դեկտեմբերի 27-ին էլ տրվեց միջացառումների մեկնարկը. երգ, պար, ասմունք, խաղեր, հեքիաթային հերոսների հյուրընկալում, հրավառություն. փոքրիկներին սպասվող անակնկալները այսքանով չսահմանափակվեցին. օրվա վերջում նրանց հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը` իրենց հետ բերելով ամանորյա նվերներ, խինդ ու ծիծաղ:

«Չէինք ունենա այս արդյունքը, եթե մեզ չաջակցեին գյուղի երիտասարդները, այս ամենը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, ինչի համար հայտնում եմ երախտագիտությունս: Մենք մոտ ենք ապրում Երևանին, կարող ենք մասնակից լինել կազմակերպվող միջոցառումներին, բայց մեզ համար կարևոր է հենց մեր տան մեջ, մեր համայնքում լինենք ուրախ և այն առաջին հերթին տեսնենք բարեկարգ, մաքուր ու տոնական լույսերի մեջ:

Խոսքերով չեմ կարող նկարագրել ոգևորությունս, երբ տեսնում եմ այս փոքրիկների ու նրանց ծնողների ժպիտները»,- մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Ախտոյանը:

Աննա Ալեքսանյան