Վանիկ Էլիզբարյանն այսուհետ կկատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները: Այս տեղեկությունը YN.am-ի ( Yerevan News- Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում հաստատեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: 

Նա նշեց, որ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստ, որի ժամանակ ինքն անձամբ է առաջադրել կուսակցության երկարամյա անդամ, լրագրության ոլորտում փորձառու Վանիկ Էլիզբարյանի թեկնածությունը: Խմբակցությունը տվել է համաձայնությունը և այուհետ Վանիկ Էլիզբարյանը կկատարի ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները:

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Վահան Բաբայանի խոսնակի պարտականություններից հրաժարվելու մասին: Այսօր նա լրագրողների հետ զրույցում ասել է. «Չեմ ցանկանում կուսակցության ներքին խոհանոցը հանրության սեփականությունը դարձնել, բայց չի թաքցնում՝ կուսակցության ներսում տարաձայնություններ կան»: