«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»: Այս մասին քիչ առաջ Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը:

ԼՂՀ հակամարտության մասին մասին նա ասաց. «Իհարկե, քննարկեցինք նաև իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»:

Նշենք, որ Թուրքիայի հայտարարություններին անդրադառնալով նա ասաց. «Ես կարծում եմ, որ թուրքական իշխանության կողմից հնչեցված հայտարարությունները հանդիսանում են բացարձակապես անընդունելի մեկ պարզ պատճառով. դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի, դրանք կոչեր էին հակամարտությունը ռազմական ուժային ճանապարհով լուծելու»: