EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ուղևորատար օդանավը, որը իրականացնում էր Փարիզ Կահիեր MS804 ռեյսը, ռադարներից անհետացել է Միջերկրական ծովի վրայով թռչելիս: 

Եգիպտական պաշտոնական Ahram թերթը հաղորդել է, որ օդաչուի հետ վերջին կապը եղել է անհետանալուց 10 րոպե առաջ: Flightradar24-ի կողմից հրապարակված լուսանկարում պարզ երևում է, որ օդանավն անհետացել է Եգիպտոսի օդային սահմանը հատելուց գրեթե անմիջապես հետո:

Ինչպես նշել է EgyptAir ավիաընկերության փոխտնօրենը օդանավում չկար ոչ մի հատուկ բեռ: Չի հաղորդվում նաև վտանգավոր կամ կասկածելի նյութեր տեղափոխելու մասին: 

EgyptAir ավիաընկությունը հայտնում է, որ օդանավում գտնվում էր 56 ուղևոր, որոնցից 3-ը երեխաներ են: Ըստ ավիաընկերության տվյալների, ուղևորներից 15-ը ֆրանսիացիներ են, 30 եգիպտացի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իրաքի, Բելգիայի, Սուդանի, Պորտուգալիայի և Ալժիրի քաղաքացիներ: