Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները նկատեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի բավական թանկ ժամացույցը և ամրակները՝ վերնաշապիկի թևքերին:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամացույցը 400 դոլար արժե, վեց-յոթ տարվա պատմություն ունի, գնվել է: Իսկ ամրակներն էլ, ասաց, որ թանկարժեք չեն:

«Պետք է նախարարները, պատգամավորները պատրաստ լինեն՝ խաղի կանոնների շրջանակներում առաջ գնալ»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե նա էլ անշարժ գույքի բիզնես ունի, մտահոգված չէ՞, որ վարչապետը մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, Միքայել Մելքումյանը բացասական պատասխան տվեց։

Հարցին՝ այսինքն՝ բիզնես ունե՞ք, պատասխանեց. «Չէ, բիզնես չունեմ»: