«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ, Բանկի հետագա զարգացումը ապահովելու նպատակով, Բանկի բաժնետեր Վիտալի Գրիգորյանցը համալրել է կանոնադրական կապիտալը 8,467,060,000 ՀՀ դրամով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ համալրված կանոնադրական կապիտալի առկայությամբ կշարունակի հաստատուն քայլերով իրագործել իր հեռանկարային զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչի արդյունքում կընդլայնվեն Բանկի արագ զարգացման ու կատարելագործման հնարավորությունները:

Նշենք, որ կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին զուգահեռ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, լինելով շուկայի առաջատարներից մեկը, ակտիվորեն աշխատանքներ է տարել միջազգային հարաբերությունների գծով ամուր հիմքեր ստեղծելու, կորպորատիվ կառավարումը զարգացնելու և առաջարկվող ծառայությունների որակն ու պայմանները բարելավելու ուղղությամբ: Ավելին, Բանկը շարունակում է ընդլայնել 50-ից ավելի տարածքային ստորաբաժանումներից կազմված մասնաճյուղային ցանցը՝ նպատակ դնելով Հայաստանի բոլոր մարզերում առնվազն մեկ մասնաճյուղ ունենալ:

Կարևոր է նշել նաև այն մասին, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բացի ֆինանսական գործունեությունից, շարունակում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացնել մի շարք նպատակային ծրագրեր, որոնք կրում են Բանկի բաժնետիրոջ և ղեկավարության մեծահոգության ու մարդասիրության կնիքը: