ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ «Արա ԳԳ»» ընկերությունն արդեն 4 ամիս է չի կարողանում մաքսազերծել կերոսին, իսկ մինչ այդ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան:
Փաշինյանն ասաց, թե այս մասին խոսել է ՊԵԿ-ի և մի շարք այլ մարմինների հետ: «Խոչընդոտ է հարուցվում, իսկ դե յուրե, պարոն Կարայանը հաստատել է, որ այդ ապրանքը ներկրելու որևէ խոչընդոտ չկա»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ մի շաբաթ առաջ էլ սրա վերաբերյալ հոդված է գրել, որ վերնագրված է՝ «Բաց հորդոր վարչապետ Կարեն Կարապետյանին»:
Վարչապետը պատասխանեց, թե տեղյակ է այս խնդրից. «Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարության տերն եմ: Ձեր հորդորը տեղ է հասել, ու իմ օգնականը զբաղվում է դրանով, դա կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, իսկ այդպիսի սպառում Հայաստանում, կասկածում ենք, որ ունենք: Հնարավոր է՝ այդ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է և մենք շուկայում ունենում ենք անորակ վառելիք: Մենք մոտ օրերս հանդիպել ենք մեկ այլ մատակարարի հետ, ով բարձրացրել է խնդիր, որ առաջանում է ԵՏՄ-ից ու Իրանից ներմուծման ժամանակ, այս իսկ պատճառով այս պահին այդ հետազոտություններն ենք անում, որ շուկա չմտնի մի ապրանք, որ այստեղ պետք չէ»,-պարզաբանեց Կարեն Կարապետյանը: Փաշինյանը պնդեց, թե ունի փաստաթուղթ, որ դա կերոսին է, մասնագետները հաստատել են, որ դա այդպես է: «Եթե նույնիսկ դա վառարանային վառելիք է, նույն ՀՀ օրենքով արգելք չկա այն ներկրելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է այդ տրամաբանությանը, ապա սա նույնն է, որ ասենք դանակի ներկրումն արգելեն, որովհետև մարդիկ կարող են գնալ, դանակով մարդ սպանել:
Այն, ինչ դուք հիմա ասում եք, այս հարցի բոլոր մանրամասներին ծանոթացել եմ, և իմ ասածները հիմնված են կառավարության պետական մարմնի ներկայացուցիչների հետ իմ զրույցների վրա: Եվ կարող ենք փաստել, որ այս վերնագիրը այլևս չի գործում, ինչը հիշեցնում է հայտնի գործի նախադասությունը, իհարկե, սա այլաբանություն է. բոլոր կենդանիները հավասար են, իսկ որոշ կենդանիներ ավելի հավասար են, չնայած որոշ ներկրողների դեպքում սա կարող է ուղիղ հասկացվել»,-շեշտեց պատգամավորը: Վարչապետը համաձայնեց, որ կա իրականում խաղի կանոնների խնդիր, որը պետք է կանոնակարգվի, որ քաշքշուք չլինի:
«Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով: Մենք սահմանի վրա որևէ սահմանափակում չունենք որևէ ապրանքի ներկրման»,-հայտարարեց նա:
Այս թեմայով
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան»
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Theia նախամոլորակը կարող էր բախվել Երկրին Յուպիտերի ազդեցության պատճառով. Science
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»
Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Այսօր հայ սահմանապահի օրն է
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում․ «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
Ապրիլի 26-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Զախարովան կոչ է արել Բաքվին և Երևանին մշակութային ժառանգության ոչնչացման հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասի...
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց Հ...
1
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
2
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյ...
3
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադա...
4
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան