«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թվականի նոյեմբերի 10–ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման եւ զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը: «Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,– նշել էր Կ. Կարապետյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերվում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին: «Որովհետեւ շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,– ասաց Կարեն Կարապետյանը: Անցել է վեց ամիս, ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ` ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան–59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում