Մի քանի նախնական տվյալներ են հայտնի՝ Չելյաբինսկում զոհված ազգությամբ հայի եւ նրա որդու մահվան հանգամանքների, ինչպես նաեւ ինքնության վերաբերյալ։
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ մահացած տղամարդը Ալիկ Հակոբյանն է։ Ըստ նախնական տեղեկության՝ տղամարդը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 1-ին զբոսանքից հետո հայր եւ որդի անհետացել են։
Մայիսի 28-ին բնակիչները Շահումյան փողոցի բակերից մեկում կասկածելի ՎԱԶ են հայտնաբերել։ Տղամարդու եւ տղայի մարմինները եղել են ավտոմեքենայի հետեւի նստարանին։ Նախնական տվյալներով, բռնի մահվան նախանշաններ չկան։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am