Ռուս խորհրդային գրող։ Եղել է նավաստի, ոսկեխույզ (Ուրալում), զինվորական։

Սևաստոպոլում հեղափոխական գործունեություն է ծավալել նավաստիների և զինվորների շրջանում։ Բազմիցս բանտարկվել է, երեք անգամ փախել աքսորից։ Հայտնի է հեղինակի «Ալ առագաստներ» վեպը։

Հիմա երեխաները չեն էլ խաղում։ Նրանք շարունակ սովորում են, կսովորեն, կսովորեն եւ այդպես էլ չեն սովորի ապրել։

Հրաշքները սեփական ձեռքերով են ստեղծում։

Ծովն ու սերը չեն հանդուրժում ձեւապաշտներին։

Ոչ պակաս հրաշքներ են լինում՝ ժպիտը, ներելը եւ խոսքի մեջ ասված անհրաժեշտ բառը։

Ես գնում եմ նրա մոտ, ով կարող է սպասել միայն ինձ, ես չեմ ցանկանում ուրիշ որեւէ մեկին։

Ես գիտեմ՝ բոլորն էլ երազանքներ ունեն, այլ կերպ հնարավոր չի։

Մենք սիրում ենք հեքիաթներ, սակայն չենք հավատում։

Խմում եմ մահվան սպասելու կենացը, որը կոչվում է կյանք։

Պետք է կարողանալ փակել ձանձրալի գիրքը, գնալ վատ ֆիլմից եւ բաժանվել այն մարդկանցից, ովքեր չեն դողում քեզ վրա։

Փոքրիկ տղայի մեջ մեծ ծով էր տեղավորվում։

Երջանկությունը նստած էր նրա մեջ փափուկ փիսիկի պես։ Փափուկ ինչպես այտը, օդը բուրում էր ծովով։

Հին գրքերի սքանչելի թարմությունը նման է գինու։

Որքան շատ բան ես անում մարդու համար, այնքան հարազատ է նա քեզ դառնում։

Նա ինձ դուր էր գալիս, ինչպես տաք քամու հպումը դեմքիս։

Բոլոր մեծահասակները երեխաներ են։

Որտեղ թույլն ատում է, ուժեղը ոչնչացնում է։

Յուրաքանչյուր ոք իր ճշմարտությունն ունի։

Եթե ցանկությունը մեծ է որեւէ բան անելու, իրականացնելը չի ուշանա։

Կյանքը լի է կեղտով, ձեր ձեռքերը մաքուր պահեք։

Նյութի աղբյուրը ` hraparak.am