Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Ուելսի թիմի հետ եւ գործնականում զրկվեց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Խորվաթիայի հավաքականին։