«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծանր են տարել, որ իրենց թաղապետը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդի, Բելաջիոյի Գրիշի փեսա Արտակ Ալեքսանյանն իր առաջնեկին առաջին դասարան է տարել ոչ թե Մալաթիա-Սեբաստիայում, այլ Կենտրոն վարչական շրջանում` Պուշկինի դպրոց։

«Բա հիմա Արա Սադոյանը չի՞ ասի` ինքն ավելի լավ թաղ է պահում ու ավելի լավ թաղապետ է, քան Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանը, մեր դպրոցներն ինչո՞վ են պակաս»,- դժգոհում են Մալաթիա-Սեբաստիայի ուսուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում