«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել:

Բոլորը շունչները պահած՝ սպասում են, թե Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Սարգսյանը ում է «զոհաբերելու» հաջորդիվ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս որոշ ժամանակ անց հրաժեշտ կտա իր պաշտոնին, եւ փոխարենը կնշանակվի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:

Մ. Հակոբյանը իր մտերիմների շրջապատում ակնհայտ ցույց է տալիս, որ իր նկատմամբ նման վերաբերմունքը անարդար է: Եւ որպեսզի ընդգծի իր առավելությունը «ջահելների» նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին սկսել է դեմոնստրատիվ քայլերով ի ցույց է դնել, որ զինվորական հարցերում որոշում կայացնողը ինքն է, այլ ոչ թե Վ. Սարգսյանը, որը կարող է զուտ ներկա գտնվել որեւէ նիստի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում