«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, ըստ մեր աղբյուրի, տեւական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում եւ չեն հարաբերվում:

Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես-օբյեկտներ եւս:

Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում