Անհայտ անձն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ահազանգել է ԱԻՆ փրկարար ծառայություն եւ հայտնել, որ Հանրապետության հրապարակում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է առավոտյան 07:30-ին:

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, կատարվում են որոնողական աշխատանքներ՝ պարզելու ահազանգը իրականությանը համապատասխանում է, թե ոչ:

Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա: