Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը մի շարք քաղաքական գործիչների կոչ է արել համախմբվել եւ ստեղծել ազգային դիմադրության ճակատ՝ վերջ տալով երկրում խաբեություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայ կանանց ճակատ» շարժման ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը:

Նա ընթերցել է Սեֆիլյանի ուղերձը, ըստ որի Սեֆիլյանը նշել է մի շարք անուններ, որոնց թվում են Նիկոլ Փաշինյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ այլք: