Hraparak.am-ը գրում է.

Սեպտեմբերի 27-ին ժամը 06:13-ին Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. բեռնատարը շրջվել է, ինչի հետեւանքով 45- ամյա վարորդը տեղում մահացել է: Բեռնատարը բարձած է եղել մակարոնի պարկերով, որոնք թափվել են գետնին։ «Որ մի մեշոկ վերցնեմ, չի կարելի՞: Մեկ է, բոլորը կրած տանում են»,- ասել է մի կին ու տարել պարկը։
Ֆեյսբուքն արձագանքում է։ Հարցը բարոյական հարթության մեջ է․

Իզաբելլա Աբգարյան
Դիպուկահարի կողքը պպզած մարդիկ, դիակի կողքից մեշոկով մակարոն թռցնողներ...

Ազատ անկման մեջ գտնվող ժողովուրդ։

Երբ մեզ փակում ենք ՖԲում ու գիտունիկ ֊գիտունիկ գիտակից քվե ենք ուզում կամ "ժողովուրդ ոտքի հանել", չենք մտածում վերը նշվածների մասին։

Ինձ թվում է նամուսն ու աբուռը կորցրել ենք։

Erik Avdalyan
…իսկ ինչ վերաբերվում է այս կնոջ կողմից կատարված արարքին, այստեղ հանրության կողմից ոչ թե քննադատվում է արարքը որպես հանցակազմ, այլ քննադատվում է բարոյական արժեքների որակազրկումը, ինչ վերաբերվում է անձի սոցիալական վիճակին` սոցիալական կարգավիճակը, դա բարոյազրկության հիմք չէ։

Sahakanush Aroyan
Դե էդ մեշոկով գողացողները աչքերը փակեցին տոննաներով գողացողների արարքների ժամանակ․․․ իրենց նմանների երեսից ենք այս օրին, ես որ տարբերություն չեմ տեսնում․․․ ամեն դեպքում զզվելի է

Nara Muradyan Սա էն դեպքերից ա, որ չգիտես՝ արդարացնե՞ս, թե` "քննադատես"

Lusine Grigoryan
Իսկ հնավոր է յուրաքանչյուրը մի պահ պատկերացնի, որ մահացածի հարազատն է...Դուք Ձեզ ինչպե՞ս կզգայիք, երբ Ձեր հարազատի կորուստն եք սգում, իսկ մեկ ուրիշը այնքան անտարբեր ա կողքինի ցավի հանդեպ, որ Աստծուց շնորհակալություն ա հայտնելու այդ դեպքի համար, որովհետև ձրի մակարոն ա կպել...ուրիշի քաղցած լինելու նկատմամբ չի կարելի անտարբեր լինել, բայց կորստի ցավի նկատմամբ կարելի՞ է...

Gohar Minasyan
Համարյա նույնն է, որ տեսնես մարդ է մահանում ձեռքի շղթան հանես, ո՞րն է տարբերությունը։ Կամ ասենք գերեզմանի ծաղիկները հավաքես տանես կրկին վաճառելու։ Բա բարոյական նորմե՞րը։

Lusine Galstyan
Ոչ հագ ու կապից , ոչ թմբլիկ թշերից չէր ասի, որ սոված է, սա մի ուրիշ երևույթ է, փախցնելու , տանելու , իրենն անելու երևույթն է, թքած թե մայթը չեն փակում, իրենք խանութն ու տունը 20-25 սմ առաջ տալով, թքած թե շտապօգնությունն ու հրշեջ մեքենան բակ չեն կարող մտնել իրենց գարաժի չափերի ու տեղի պատճառով, թքած թե մարդ չի մեռել, ուրիշինն է , մի 70% համոզված եմ, որ տարավ վաճառելու այդ մակարոնը , խանութպանի շարժ ու ձև ուներ: Սոված մարդը , այն էլ կին մարդը 50 կգ- անոց պարկը տենց չէր բարձրացնի ու թռնի : Իսկի լավ կուշտը չէր կարող, դա սովոր ձեռք էր, սովոր քայլվածք (((

Hasmik Khachatryan
Մարդա մահացել, իսկ սա մեշոկն առած վազումա․ տար կեր, աշխարհի վերջնա։

Հակոբ Հակոբյան
Կարող է մարդասիրական քայլ կենե, ՃՃՃ կհավաքե, կտանի իրա տունը կպահե օր չգողնան ՃՃՃ

ՀԳ Իրավական կողմը թողնենք համապատասխան մարմիններին՝ ինչու՞ դեպքի վայրը պաշտպանված չէր։

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am