Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում կայանած «Toyota Prado» մակնիշի 08 OD 880 համարանիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:41-ին, մարվել՝ 03:04-ին: Ամբողջությամբ այրվել են բոլոր անվադողերը, մասամբ՝ սրահի եւ շարժիչի հատվածները: