Ջրի սակագինը հունվարի 1-ից կթանկանա 11,41 դրամով՝ 180-ից դառնալով 191,414 դրամ: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվք՝ նոյեմբերի 22-ի նիստում:

ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` այսօր՝վա՝ նոյեմբերի 22-ի նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

ՀՀ շարքային քաղաքացիների համար խմելու ջուրը կթանկանա 11 դրամ 41 լումայով։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից»: