2018 թվականը նոր ձևափոխության տարի է լինելու, սակայն պետք է զգուշանալ, քանի որ այն վտանգավոր է լինելու բոլորի համար, բացի շան տարում ծնված մադկանցից, 2018-ը կլինի նրանց տարին և նրանք կունենան փայլուն հաջողություններ և աներկյուղ կյանք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան Էլյա Հովհաննիսյանը։

Ըստ աստղաբանի՝ ցլի տարում ծնվածներին սպասվում է դժվար տարի ամբողջ աշխարհի մասշտաբով, բայց Հայաստանում նրանք կարող են հաջողության հասնել։

 

«Վագրի տարվա ծնվածները անհանգիստ են, բայց միշտ պատրաստ հարձակման, նրանց վրա կարելի է միշտ հույս դնել, նախատեսում են մեծ գործեր և ճամփորդություն։ Կատվի տարում ծնվածները հանգիստ չեն, նրանց համար կլինի տագնապի տարի, բայց մի քիչ զբաղվում են քաղաքականությամբ։ Հրեշի տարվա ծնվածները միշտ պատրաստ են և կարող են անել ամեն ինչ, մեծահոգի են, բայց թող զգուշանան ամուսնական հարաբերությունների հարցում։

Օձի տարում ծնվածները անհանգիստ են, նրանք նույնիսկ իրենց սեփական զգացումների մեջ համոզված չեն։ Նրանք շատ հասկացող են, ճիշտ են պատկերացնում իրադրությունը, բայց թող անհանգստանան առողջության հետ կապված հարցերում։ Ձիու տարվա ծնվածները ուրիշների մասին չեն անհանգստանում, աշխատում է իր բարօրության համար, բայց թող անհանգստանա իր երեխաների համար։ Այծի տարվա ծնվածների համար վատ տարի է լինելու, նա իրեն լքված է զգում, խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել ծնողների հետ։

Կապիկի տարվա ծնվածը կունենա ֆինանսական լուրջ դժվարություններ։ Աքաղաղի տարվա ծնվածները ևս կունենան ֆինանսական դժվարություններ, կլինի ծանր տարի նրանց համար։ Խոզի տարում ծնվածները կունենան հաջողություններ, բայց նրա թշնամիները կշատանան։ Իսկ առնետների տարում ծնվածների համար սիրո տարի կլինի, սակայն պետք է զգույշ լինել»,-ասաց աստղաբանը։ Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=28109&l=am