Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ համայնքի երկու ընտանիք հրդեհի հետեւանքով դարձել է անօթեւան:

NEWS.am-ի թղթակցին Հաղթանակ վարչական տարածքի ղեկավար Վահրամ Շարոյանը պատմեց, որ այդ տանը բնակվում էր երկու ընտանիք, նոյեմբերի 25-ին բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով նրանք կորցրել են ամեն ինչ:

«Տան գույքը, հագուստ, փաստաթղթեր, ամբողջն այրվել է, բարեբախտաբար, ընտանիքները կարողացել են դուրս գալ տնից: Նրանք այժմ ստիպված գիշերում են բարեկամների տներում»,- ասաց նա:

Նշենք, որ Խալխալյանները սոցիալապես անապահով պայմաններում էին ապրում նաեւ մինչեւ հրդեհը:

Խալխալյաններին օգնելու նպատակով բացվել է հաշվեհամար ՎՏԲ-Հայաստան բանկում:

AMD 16030013747000

USD 16030013747001

EUR 16030013747002

RUR 16030013747003

Հաշվեհամարը բացվել է Հակոբ Մնացականի Բադասյանի անունով, քանի որ բոլոր փաստաթղթերը հրդեհից այրվել են: