«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տա­րոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող եւ ոչ մի կերպ չավարտվող շինարարու­թյուններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը:

Մարգարյանը որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որ­պեսզի դրանց սեփականատե­րերը ավարտին հասցնեն շինա­րարությունները եւ շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար չունեն համա­պատասխան միջոցներ, վաճա­ռեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն:

Առա­ջին զոհը կարող է լինել Ռուսաս­տանի հայերի միության նախա­գահ Արա Աբրահամյանը, ով եր­կու տասնամյակ է՝ ձեռք է բերել Աբովյան փողոցի վրա գտնվող եւ Հանրապետության հրապա­րակին հարող Կենտրոնական ունիվերմագի շենքն ու հարա­կից տարածքները, այնտեղ շինարարություն սկսել, բայց այդ­պես էլ շենքը մինչեւ վերջ չի կա­ռուցել եւ չի շահագործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում