«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում:

Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որեւէ նման նշում չեն իրականացրել:

Եվ ահա բանը հասել է այնտեղ, որ այս օրերին զորացրված ժամկետային զինծառայողները իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Ռազմիկ Պետրոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ պահանջելով, որ դատարանը ստիպի ՊՆ-ին զինվորական գրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում