Նախագահ Վլադիմի Պուտինը, որն առավոտյան ժամանել էր Սիրիայի Հմեյմիմ ռուսական բազա, հրաման է տվել սկսել Սիրիայից դուրս բերել ռուսական զինվորականների խմբավորումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի հրամանատարին հրամայում եմ դուրս բերել ռուսական զինվորականների խմբավորումները դեպի իրենց տեղակայման մշտական կետեր»,- հայտարարել է Պուտինը՝ ելույթ ունենալով զինծառայողների առջեւ:

2016-ի մարտին Ռուսաստանի նախագահը որոշում էր կայացրել ՕՏՈՒ-ի ռուսական խմբավորման մեծ մասի դուրս բերման մասին՝ կապված առաջադրանքների հաջող կատարման հետ: Ընդ որում, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը զենք ու զինտեխնիկա մատակարարելու եւ ռազմական մասնագետներին վերապատրաստելու պարտավորությունների կատարումից, նախկինի պես գործում է «Հմեյմիմ» ավիաբազան եւ Տարտուսի նյութատեխնիկական ապահովման բազան: Բացի այդ, Սիրիայում գործում է Հաշտեցման ռուսական կենտրոնը: