Երեւանում, դեկտեմբերի 25-ին, Երեւանում թալանել են «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Էդգար Թորոսյանի՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվողն բնակարանը:

Էդգար Թորոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 10։00-ից մինչեւ 16։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են իր տան մուտքի դռան փականը, մտել բնակարան ու գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր, նաեւ նոութբուքը: