Ձմեռը Պապը կատարել էր հայրենիքից հեռու ապրող բազմաթիվ հայրենակիցների երազանքը՝ Հայաստան Հայաստանից դուրս։ Այո՛, բազմաթիվ հայեր հավաքվել էին մեկ հարկի տակ՝ միասին տոնելու ու դիմավորելու 2018-ի գալեմուտը։

Գրանդ Փարդի պրոդյուսերական ընկերությունը` հիմնադիր տնօրեն Արտակ Մարտիրոսյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 31-ին IMPRESSIONS BANQUET HALL- ում իրականացրեց տոնական շքեղ ծրագիր։

Լոս Անջելեսում հայկական մշակույթի ներկայացման և մատուցման գործում մեծ ավանդ ունեցող կառույց է Գրանդ Փարդի պրոդյուսերական ընկերությունը, որը հայկական երգարվեստի զարգացման ոլորտում առաջատարն է ԱՄՆ-ում։

Ամերիկահայ հասարակության համար այս կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը մշտապես առանձնանում է հայկականի պրոպագանդմամբ, կազմակերպչական բարձր որակով ու նրբաճաշակությամբ։

Լոս Անջելեսի ամենահայաշատ Գլենդել քաղաքում հայկական Ամանորը նշել են ավանդույթներն համաձայն՝ հայկական խոհանոց, խմիչք, ժողովրդական երգ, երաժշտություն և արտիստներ։

Միջոցառման մասնակիցներ մինչ լուսաբաց շնորհավորում և տոնում էին Ամանորը։ Միջոցառմանը ներկա են եղել Աիդա Սարգսյանը , Գագիկ Բադալյանը , Լիլուն, Բղդոն, Շպռոտը, Անժելա Սարգսյանը, Ավետ Բարսեղյանը և այլ հայտնիներ։

Երեկոյի հանդիսավարներն էին՝ USArmenia հեռուստաընկերության հաղորդավարներ Լիլի Ավագյանը և Ռաֆայել Մնացականյանը։