Այս գործով Պավել Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով առաջին նիստն այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկել է: Գործը մակագրված է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Մարաբյանին։

Նշենք, որ այս գործով Պավել Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի».«Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: