Անբավարար տեսանելիության հետեւանքով այսօր՝ հունվարի 12-ի առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքներ չեն իրականացվում: Այս մասին  հայտնել է քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, քանի որ այդ չվերթների ինքնաթիռները Հայաստանում կլինեն ուշացումով, Երեւանից թռիչքները եւս կիրականացվեն նշված ժամանակից ուշ, դրանց հետաձգման պատճառով օդանավակայանում կուտակումներ չկան:

Նշենք, որ հետաձգվել են Դուբայ-Երեւան, Մոսկվա-Երեւան, Շարժա-Երեւան, Թբիլիսի-Երեւան, Վորոնեժ-Երեւան չվերթները: