ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը սպառնում է առաջինը «սահմանափակ միջուկային հարված» հասցնել եւ պատրաստ են ապահովել Ռուսաստանի համար դրա «անընդունելի բարձր գինը» ագրեսիայի փորձի պարագայում, նշված է ԱՄՆ միջուկային դոկտրինում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մոսկվան սխալմամբ կարծում է, որ պարտադված միջուկային սպառնալիքները կամ սահմանափակ հարվածը կարող են կաթվածահար անել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ վերջ դնելով հակամարտությանը Ռուսաստանի պայմաններով»,-նշված է փաստաթղթում։

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ առաջինը միջուկային զենք կիրառելով չի կարողանա հասնել իր նպատակներին, արմատապես փոխել հակամարտության բնույթը։Մեր ռազմավարությունը թույլ կտա Ռուսաստանին հասկանալ, որ միջուկային զենքի կիրառումը, նույնիսկ սահմանափակ, անընդունելի է»,-ասված է փաստաթղթում։