«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին:

Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, որոնք ոչ մի գնով չդավաճանեցին նրան նույնիսկ 2015-ին, երբ թվում էր, որ Գագիկ Ծառուկյանի հանրային եւ առավել եւս քաղաքական ապագան ավարտված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում